|
ԴմիտրիԳորին Դմիտրի Գորինը, որպես արտոնյալ իրավաբան, զբաղվել է քրեական դատավարական և նախաքննական գործունեությամբ դեռևս 1994 թ.-ից: Մինչ “Կեստենբաում, Այզներ և Գորին” իրավաբանական ընկերությանը միանալը Գորինն աշխատել է որպես Գլխավոր Դատախազի Ավագ Տեղակալ (Senior Deputy District Attorney) Լոս Անջելեսի դատարաններում ավելի քան 10 տարի։ Որպես քրեական գործերով դատախազ, Գորինը մասնագիտացել է այնպիսի դատավարական գործերում, որոնք շոշափում են հետևյալ խնդիրները. հանցավոր խմբակցության կողմից իրականացված ոճրագործություններ, սեքսուալ հանցանքներ, նարկոտիկների հետ կապված մաշտաբային գործեր և պաշտոնական/ծառայողական դիրքի չարաշահմամբ կատարված հանցանքներ: Շնորհիվ ցուցաբերած անձնվեր աշխատանքի և գովելի դատավարական վարպետության արժանացել է մի շարք մրցանակների Դատախազների Միության (Association of District Attorneys) և ԱՄՆ Փոստային Հետախույզի կողմից(U.S. Postal Inspector): Գորինի հետագա մասնագիտական առաջխաղացումը դրսևորվում է նրա ձեռնարկած բազմապրոֆիլ քրեական գործերում, որոնցից շատերը՝ հատկապես երդվյալ ատենակալների մասնակցությամբ իրականացված դատավարությունները, եթեր են հեռարձակվել հանրային հեռուստատեսության մի շարք ալիքներով, ինչպիսիք են` ABC, NBC և Court TV: Միևնույն ժամանակ այդ դատավարություների հաջող ընթացքի և ավարտի վերաբերյալ հոդվածներ են տպագրվել L.A. Times և Daily News թերթերում: Այս ամենին համատեղ Դմիտրի Գորինը նաև դասավանդում է UCLA և Pepperdine համալսարաներում որպես իրավագիտության պրոֆեսոր։ Դասավանդման թեմատիկան և առարկան կազմում են անձի սահմանադրական իրավունքները(Միրանդա իրավունքները և ապօրինի խուզարկություները), երդվյալ ատենակալների
Գործունեության Ոլորտները Քրեական Իրավունք
Կրթություն UCLA Իրավագիտության Դպրոց (UCLA School of Law), Լոս Անջելես, Մայիս 1995 UCLA, Լոս Անջելես, Հունիս 1992
Ուսուցչական Գործունեություն UCLA, Խոսքի և Ճարտարախոսության ամբիոն, Պրոֆեսոր (UCLA, Speech & Communication Department, Professor.) Pepperdine Համալսարանի Իրավագիտության Դպրոց, Պրոֆեսոր (Pepperdine University, School of Law, Professor.)
Աշխատանքային Փորձառություն Լոս Անջելեսի Գլխավոր Դատախազություն, Գլխավոր Դատախազի Ավագ Տեղակալ (Los Angeles County Office of the District Attorney, Senior Deputy District Attorney.)
Լեզուներ Ռուսերեն
Kestenbaum Eisner & Gorin LLP has been recognized as one of the best U.S. law firms, based on the experience, professionalism, and ethics of its criminal defense lawyers and attorneys. We aggressively defend clients in all Southern California courtrooms on state and federal charges, including DUI, DMV, misdemeanor, felony, juvenile cases, in the following communities and courthouses. |




























