Call Today! Free Immediate Response 877-781-1570

Dmitry Gorin Biography

ԴմիտրիԳորին

Դմիտրի Գորինը, որպես արտոնյալ իրավաբան, զբաղվել է քրեական դատավարական և նախաքննական գործունեությամբ դեռևս 1994 թ.-ից: Մինչ “Կեստենբաում, Այզներ և Գորին” իրավաբանական ընկերությանը միանալը Գորինն աշխատել է որպես Գլխավոր Դատախազի Ավագ Տեղակալ (Senior Deputy District Attorney) Լոս Անջելեսի դատարաններում ավելի քան 10 տարի։ Որպես քրեական գործերով դատախազ, Գորինը մասնագիտացել է այնպիսի դատավարական գործերում, որոնք շոշափում են հետևյալ խնդիրները. հանցավոր խմբակցության կողմից իրականացված ոճրագործություններ, սեքսուալ հանցանքներ, նարկոտիկների հետ կապված մաշտաբային գործեր և պաշտոնական/ծառայողական դիրքի չարաշահմամբ կատարված հանցանքներ: Շնորհիվ ցուցաբերած անձնվեր աշխատանքի և գովելի դատավարական վարպետության արժանացել է մի շարք մրցանակների Դատախազների Միության (Association of District Attorneys) և ԱՄՆ Փոստային Հետախույզի կողմից(U.S. Postal Inspector): Գորինի հետագա մասնագիտական առաջխաղացումը դրսևորվում է նրա ձեռնարկած բազմապրոֆիլ քրեական գործերում, որոնցից շատերը՝ հատկապես երդվյալ ատենակալների մասնակցությամբ իրականացված դատավարությունները, եթեր են հեռարձակվել հանրային հեռուստատեսության մի շարք ալիքներով,  ինչպիսիք են` ABC, NBC և Court TV: Միևնույն ժամանակ այդ դատավարություների հաջող ընթացքի և ավարտի վերաբերյալ հոդվածներ են տպագրվել  L.A. Times և Daily News թերթերում: Այս ամենին համատեղ Դմիտրի Գորինը նաև դասավանդում է UCLA և Pepperdine  համալսարաներում որպես իրավագիտության պրոֆեսոր։ Դասավանդման թեմատիկան և առարկան կազմում են անձի սահմանադրական իրավունքները(Միրանդա իրավունքները և ապօրինի խուզարկություները), երդվյալ  ատենակալների մասնակցությամբ իրականացված դատավարությունները, այլընտրանքային պատժամիջոցները և այլն։ Դմիտրի Գորինը արժանացել է հեղինակի կոչման Կալիֆորնիայի Իրավաբանական Կոլեգիայի (CA State Bar) և վերջինիս կողմից ձեռնարկված վերապատրաստման դասընթացներ իրականացնող ծրագրի (CEB) կողմից: Նա հեղինակն է բազմաթիվ հրատարակված աշխատանքների, որոնք հիմնականում վերաբերում են Գերագույն Ժուրիի (Grand Jury) քննչական աշխատանքներին և մեղադրական ակտերին։ Վերջիններս տպագրվել են CEB-ի նախաձեռնությամբ հրատարակվող “Կալիֆորնիայի Քրեական Իրավունք, Դատավարություն և Պրակտիկա” ձեռնարկում, որը փայլուն տեղեկատու աղբյուր է քրեագետ մասնագետների համար։

Գործունեության Ոլորտները

Քրեական Իրավունք Պաշտոնական/Ծառայողական Դիրքի Չարաշահմամբ Կատարված Հանցանքներ Սեքսուալ Հանցանքներ Անչափահասների կողմից կատարված հանցանքներ Թմրադեղերի և Թմրամիջոցների Հետ Կապված Հանցանքներ Սպանություն և Դաժանություն Ընդգրկող Հանցանքներ Ընտանեկան Բռնություն

Կրթություն

UCLA Իրավագիտության Դպրոց (UCLA School of Law), Լոս Անջելես, Մայիս 1995 Իրավագիտության Դոկտոր

UCLA, Լոս Անջելես, Հունիս 1992 Բակալավրի Աստիճան Տնտեսագիտության Ոլորտում (University of California, Bachelor of Arts-Economics)

Ուսուցչական Գործունեություն

UCLA, Խոսքի և Ճարտարախոսության ամբիոն, Պրոֆեսոր (UCLA, Speech & Communication Department, Professor.) http://commstudies.ucla.edu/faculty

Pepperdine Համալսարանի Իրավագիտության Դպրոց, Պրոֆեսոր (Pepperdine University, School of Law, Professor.)

Աշխատանքային Փորձառություն

Լոս Անջելեսի Գլխավոր Դատախազություն, Գլխավոր Դատախազի Ավագ Տեղակալ (Los Angeles County Office of the District Attorney, Senior Deputy District Attorney.)

Լեզուներ

Ռուսերեն  Անգլերեն

We speak English, Russian, Armenian, and Spanish.

If you have one phone call from jail, call us! If you are facing criminal charges, DON'T talk to the police first. TALK TO US!

CALL TOLL-FREE
877-781-1570
Anytime 24/7

Menu