Իրավաբանները
“Կեստենբաում, Այզներ և Գորին” իրավաբանական գրասենյակն ունի ավելի քան հիսունամյա բեղմնավոր աշխատանքային փորձառություն` հանդես գալով քրեական գործերի պաշտպանությամբ թե պետական, և թե ֆեդերալ դատարաններում: Իրավաբան Դավիդ Կեստենբաումը ներգրավված է եղել քրեական դատավարական գործերում 1979թ.-ից ի վեր և տարիներ շարունակ լինելով Պետական Մեղադրող/Դատախազ` զբաղվել է Լոս Անջելեսի կրտսեր դատախազների վերապատրաստմամբ: Ալեն Այզները, որը զբաղվել է քրեական իրավունքի կիրառական գործունեությամբ դեռևս 1987 թ.-ից, Կալիֆորնիայի Իրավաբանական Կոլեգիայի կողմից (CA State Bar) լիազորվել է որպես քրեական իրավունքի փորձառու մասնագետ(State Bar Certified Specialist): Ալեն Այզները ունի քրեական դատավարական բազմամյա փորձառություն ֆեդերալ գործերում, որի արդյունքում նա նշանակվել ԱՄՆ Ֆեդերալ գործերով իրավաբանական կոլեգիայի անդամ(Federal Bar Panel in the United States District Court): Դմիտրի Գորինը իր դատավարական պրակտիկան սկսել է դեռևս 1993 թ.-ից և աշխատել է որպես Գլխավոր Դատախազի Ավագ Տեղակալ (Senior Deputy District Attorney): Միևնույն ժամանակ Գորինը նաև դասավանդում է UCLA և Pepperdine համալսարաներում որպես իրավագիտության պրոֆեսոր: Նա նաև հրատարակել է իրավագիտական մի շարք հոդվածներ և դասախոսել է անձի սահմանադրական իրավունքներ(Միրանդա իրավունքները և ապօրինի խուզարկություները), երդվյալ ատենակալների մասնակցությամբ իրականացված դատավարություններ, այլընտրանքային պատժամիջոցներ թեմաներով:
Իրավաբաններից յուրաքանչյուրի մասին հավելյալ տեղեկությունների համար օգտվեք հետևյալ ցանկից.
Ալեն Այզներ Ֆրեդերիկ Գոլդբերգ Դմիտրի Գորին Դավիդ Ս. Կեստենբաում
Մեր գրասենյակը հարմարավետ կերպով տեղակայված է Van Nuys դատարանի հանդիպակաց փողոցում: Մեր իրավաբանները պատրաստակամորեն իրականացնում են մարդու իրավունքների քրեադատավարական պաշտպանություն ողջ Հարավային Լոս Անջելեսի տարածքով մեկ: Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել անմիջապես մեզ: